News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս երկու ամսվա ընթացքում պետական կառավարման որոշակի համակարգերում դեռ հնարավոր չէ հին իներցիան կանգնեցնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան մարդիկ, որոնք ասում են, որ 1-2 ամիս կանցնի եւ կմոռանան՝ ինչի մասին էր այս ամենը, ինչի համար, կսկսեն փող աշխատել, կոռուպցիոն սխեմաներ կլինեն: Պետական համակարգում էլ կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում, եւ մենք պետք է հնարավորինս արագ կադրային հեղափոխության համար հստակ կադրային բանկ ունենանք եւ կարողանանք մեկ օրում այդ հեղափոխությունն անցկացնել»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ սա մի քանի քայլանի գործընթաց է, որն իրենք անշուշտ կիրականացնեն հետեւողականորեն» «Այսօր կա առնվազն մեկ ոլորտ, որտեղ միշտ 4000-ից ավելի թափուր աշխատատեղ կա եւ դա ՏՏ ոլորտն է։ Այս խնդիրը համոզված եմ, լուծում կստանա եւ յուրաքանչյուրը կկարողանա իրեն հարմար աշխատանք գտնել։ Իհարկե, սա կապված է նաեւ աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման հետ»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Տպել
Ամենաշատ