News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Նոր Օռլեանի կենդանաբանական այգուց փախած հովազը վեց կենդանի է հոշոտել, եւս երեքին՝ վիրավորել: Մարդիկ չեն տուժել, փոխանցում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Վալերիո անունով երեք տարեկան արու հովազին հաջողվել է դուրս գալ վանդակից: Գրեթե մեկ ժամ անց նրան քնեցրել են եւ վերադարձրել վանդակը, սակայն այդ ընթացքում նա հասցրել է  չորս ալպագայի, ջայլամի եւ աղվեսի հոշոտել: Եվս մեկ ալպագա եւ երկու աղվես վիրավոր են:

Տարածված հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ կենդանիներին խնամող աշխատակիցներն «իրենց ունայնացած են զգում վրա հասած կորստի պատճառով»: Չնայած տեղի ունեցածին, ըստ կենդանաբանական այգու փոխնախագահ Օդուբոն Ջոել Համիլթոնի, գազանին չեն քնեցնի, քանի որ «նա արել է այն, ինչ սովորաբար անում են հովազները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ