News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը


Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անկեղծ ասած այս ընթացքում այս թեմայով մի քանի անգամ զբաղվելու առիթ ունեցել եմ, նաեւ ահազանգերի հիման վրա հանձնարարական եմ տվել Տարածքային զարգացման նախարարությանը, որ զբաղվեն։ Տեղյակ եմ, որ նաեւ Երեւանում լուրջ խնդիրներ կան։ «Վեոլիա ջուր»-ը հավաստիացնում է, որ խնդիրները հաղթահարվել են, բայց ես տեղյակ եմ, որ դա այդպես չէ»,-ասաց Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ վերջերս կառավարությունում ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչներին. «Ես հույս ունեմ, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը Հայաստանում։ Կորստի ցուցանիշները հսկայական են, խոսքը 60-70 տոկոս կորստի մասին է։ Ես համաձայն եմ այն տեսակետին, որ այստեղ մենք կոռուպցիոն սխեմայի հետ գործ ունենք։ «Վեոլիա ջուրը» սա կապում է պոմպի վթարի հետ, խոսվում է ամառվա տապի մասին, բայց Հայաստանում կա էդ խնդիրը, որ ամառվա շոգն ու ձմեռվա ցուրտը գալիս է անսպասելի։ Վերջերս երբ տեսնում են լեփ-լեցուն աղբամաններ, ստիպված եմ լինում հանձնարարականներ տալ։ «Վեոլիա ջուրը» եւ «Սանիթեք»-ը պետք է հստակ ազդակներ ստանան, որ հասարակությունը դժգոհ է իրենց աշխատանքից։

Ինչ վերաբերում է ջրի որակին, Փաշինյանը նշեց, որ խնդիրն այն է, որ նախկինում Երեւանի մի մասը ջուր էր ստանում արտեզյան ավազանից, հետագայում վիճակը փոխվեց եւ Երեւանը ապահովվում էր Գառնիի ջրրով. «Հիմա էլի արտեզյան ջրեր են մատակարարվում, ու եթե մարդիկ համի փոփոխություն են զգացել, դրա հետ է կապված։ Մենք պետք է արձանագրենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը լրջորեն աշխատելու տեղ ունեն։ Քաղաքացիների բողոքներն արդարացի են եւ մենք կոնկրետ պատասխաններ պետք է ստանանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news