News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առողջապահության ապահովագրության համար պետք է հավելյալ 8 մլրդ դրամ գտնել, որ սոցիալապես անապահովներին պատշաճ բուժօգնություն ստանան։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, նախնական տվյալները ցույց են տալիս, որ չնայած մենք պետպատվերի շրջանակներում այդքան էլ մեծ գումարներ չենք տալիս, բայց դրանց հետ կապված լուրջ չարաշահումներ կան. «Ես որքան տեղյակ եմ բուժհաստատություններից մեկում լուրջ չարաշահումներ են եղել, եւ գործը կփոխանցի իրավապահներին։ Մեխանիզմը հետեւյալն է, հիվանդանոց է գնում պետպատվերից օգտվող անձը եւ նրա համար վճարում է պետությունը։ Առողջապահության նախարարությունից ինձ ասում են, որ պարզվել է, որ պետությունից գումարները ստացել են, առանց հիվանդին բուժօգնություն տրամադրելու։ Դա նշանակում է, որ իրական քաղաքացիներ, որոնք պետպատվերով պետք է բուժում ստանային, մնացել են դռների մոտ, նրանց ասել են, հերթ կանգնեք, հիմա չենք կարող պետպատվեր տրամադրել։ Գուցե մենք մեծ գումարներ չենք տալիս, բայց այդ գումարների մի մասը թալանվում է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ չարաշահողները իրենց պաշտպանելու համար PR կամպանիաներ իրականցնեն, որ վայ, տեսեք ինչ են անում։ Մենք հստակ գնալու ենք մեր ճանապարհով»,-հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, 2016-ի տվյալներով քաղաքացիների մոտ 36 տոկոսը ինքը գիտակցելով, որ բժշկի դիմելու կարիք ունի, չի դիմել, հիմնականում ֆինանսական պատճառներով. «Սա աղետալի վիճակագրություն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք սոցիալապես անապահովների ապահովագրությունը ներդնելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ