News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես շնորհակալ եմ այն քաղաքացիներին, որոնք խոշորացույցով հետեւում են կառավարության գործունեությանը եւ ահազանգում են, որ որեւէ պաշտոնյա իր գործողություններով չի համապատասխանում կառավարության հռչակած սկզբունքներին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, չկա որեւէ դեպք, որ տեղյակ լինենք նման դեպքի մասին ու ասենք, սա մեր ընկերն է, պետք է աչք փակենք նրա արարքի վրա։

«Եթե սա տարածվում է իմ ընտանիքի վրա, ապա համոզված եղեք, որ դա տարածվում է բոլորի վրա։ Եթե մենք մեր սխալի մեջ անկեղծ ենք, մենք հնարավորություն ունենք այդ սխալն ուղղել։ Այսինքն եթե մեկից փող չենք վերցրել, փայ չենք մտել, բայց սխալ ենք գործել, ապա կարող ենք այդ սխալն ուղղել»,-ասաց Փաշինյանը։

Տպել
Ամենաշատ