News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում, եւ իրավիճակը քննվում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե եթե Փաշինյանն ընդդմադիր լիներ, Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ կլիներ։

Փաշինյանն ասաց, որ եթե իր վարչապետ դառնալուց հետո սկիզբ դրվեր հանքի շահագործմանը, ապա ինքը թույլ չէր տա նման բան, որովհետեւ աբսուրդ է Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձեւավորել, ինչպիսին էլ այն լինի:

 «Բայց կա նաեւ երկրորդ խնդիր, որ մենք որեւէ գործություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում: Հիմա ասում են՝ գնացեք, փակեք հանքը: Գնանք, փակենք առանց հիմնավորմա՞ն. ամենաթողությունը հենց այդ ժամանակ է ստեղծվում, ձեզ թվում է՝ ամենաթողություն անողները հայտարարում են, որ իրենք գնում են, ամենաթողությո՞ւն սկսեն: Այսօր Ամուլսարն ենք փակում վարչապետի կամքով, հետո մի օր վարչապետի կամքով լրատվամիջոց կփակենք, հետո մարդկանց կփակենք վարչապետի կամքով, եւ սա ամենաթողություն է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա ցավով արձանագրեց, որ Ջերմուկ կատարած իր այցի ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցողական մոտեցում չցուցաբերեց, իսկ հանքի շահագործումը ցավոտ հարց է, որը պետք է լուծվի օրենքի տառին համապատասխան:

Փաշինյանը տեղեկացրեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ հայտնում է, որ իրենք ունեն նախորդ կառավարության թույլտվությունը՝ 370 մլն դոլար ներդրում անելու եւ հանքը շահագործելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ