News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը


Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները չեն մեկնել արտագնա աշխատանքի: Այս մասին, հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է Ռոբերտ Աբաջյանի հորը:

«Զրուցել ենք նաեւ Ռոբերտի մասին։ Շատ հուզիչ հանդիպում է եղել, դրա մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, քանի որ անձնական հանդիպում էր։ Բացի այդ Ռոբերտի հայրն էլ, ես որքան հասկացա, չէր ցանկանում, որ այդ պահին տեղեկատվություն տրվի այս մասին»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ռոբերտի կերպարն իրեն հենց սկզբից էլ շատ է հուզել. «Նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է: Քառօրյայի օրերին, երբ Արցախ էի մեկնել, նաեւ երբ մարտական հերթապահություն էինք իրականացնում, շատ հետաքրքրվում էինք ապրիլյան պատերազմի հերոսներով։ Կոնկրետ Ռոբերտի ընտանիքը՝ հայրը, մայրը, եղբայրը, ահագին երկար ապրել ու աշխատել են Ռուսաստանում։ Ռոբերտն էլ իրենց հետ է եղել, բայց եկել է Հայաստան ու զորակոչվել բանակ։ Կարծում եմ՝ մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ իրենք Հայաստանում չապրեն։ Հայրը պատասխանել է, որ ինքն էլ մտածում է, որ հատկապես հեղափոխությունից հետո Հայաստան տեղափոխվելու մասին»,-ասաց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ ճիշտ է, որ նրանք ՌԴ-ում են ապրում, բայց ճիշտ չէ, որ նոր են տեղափոխվել. «Արդեն 10 տարի այնտեղ են ապրում։ Ընդհանրապես, կարծում եմ, որ մեր արցախյան հերոսամարտի, ընդհանրապես հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսները, նրանց ընտանիքները արժանի են առանձնակի վերաբերմունքի։ Ռոբերտի, մյուսների կերպարը պետք է ուղենիշ լինի բոլորիս համար»,-հավելեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ զինվորական հաշմանդամությունից վերջերս զրկված բոլոր քաղաքացիները փորձաքննության արդյունքում կվերականգնեն այդ կարգավիճակը. «Գործընթաց է սկսվել»,-ասաց նա: 
 

Տպել
Partner news