News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճիշտ չէ մոտեցումը, որ մենք պետք է խնդիր դնենք կոնկրետ անձանց մոտ գտնել խախտումներ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է իշխանությունը բացահայտելու գլխավոր կոռուպցիոներներին ու պատժելու։

«Բայց ես ասում եմ, որ մենք ժողովրդից գողացված յուրաքանչյուր լումայի հետեւից պետք է գնանք։ Իհարկե, դրանով առաջին հերթին պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է»,-ասաց Փաշինյանը։

Նա ցավով նկատեց, որ վերջին երկու ամսում, իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են. «Երբեմն կարող է տպավորություն ստացվել, որ իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով»։

Նա նշեց, որ ինքը եղել է քաղբանտարկյալ եւ իր համար անձնական խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում նորից հայտնվեն քաղբանտարկյալներ. «Մյուս կողմից նույնքան անձնական խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ արդյունավետ: «Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ:

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է հետեւողականորեն: Այն իրավապահ մարմինները, որոնք այս գործընթացում չեն լինի արդյունավետ, օրինականության ապահովման ճանապարհին, մենք այդտեղ կգնանք լուրջ, ընդհուպ մինչեւ վիրահատական միջամտությունների»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ