News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մարդկանց թվում է, թե ես առավոտյան վեր եմ կենում եւ իրավապահ մարմիններին ասում՝ ուրեմն էսօր զբաղվում եք էս անձի հարցով, էն անձի հարցով. այդպես չէ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրեն քգործում են քաղաքացիների տված դիմումների, օպերատիվ տեղեկությունների, նաեւ եղած գործերի շրջանակներում։

«Ցավոք դեպքեր ենք ունենում, երբ մարդիկ ահազանգ են տալիս, հետո գնում են, ում դեմ ահազանգ են տվել, նրանց հետ սկսում են տարբեր գործարքների գնալ։ Դա էլ կա։ Հայաստանում կոռուպցիայի մեջ հազարավոր մարդիկ են ներգրավված եղել։ Ինչո՞ւ նրանք հիմա չեն համագործակցում իրավապահ մարմինների հետ, չեն ասում կոնկրետ փաստեր։ Կասկածում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձե՞ւ է։ Կամ ասում են՝ իսկ ինչո՞ւ այս մարդու նկատմամբ քրեական գործը հարուցվեց, նա առաջինը չէ։ Այսինքն հերթո՞վ է, սանդղակ կա՞, որ քանի դեռ առաջինին պատասխանատվության չես ենթարկել, երկրորդին չես կարող պատասխանատվության ենթարկել, եթե կա կոնկրետ ապացույց ու փաստ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
Ամենաշատ