News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Պեկինում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին կոչ է արել սկսել Առեւտրի համաշխարհային կազմակերպության արագ բարեփոխումը, չոչնչացնել համաշխարհային կարգը եւ առեւտրային պատերազմներ չսկսել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ես մեր չինացի գործընկերներին կոչ եմ անում, սակայն նաեւ ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփին ու Վլադիմիր Պուտինին համատեղ սկսել ԱՀԿ բարեփոխման գործընթացը»,- հայտարարել է Տուսկը Չինաստանի Պետխորհրդի նախագահ Լի Կեցյանի եւ ԵՀ ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա շեշտել է, թե «մեր ընդհանուր պատասխանատվությունն է, Եվրոպայի, Չինաստանի, ԱՄՆ եւ Ռուսաստանի պատասխանատվությունը՝ չոչնչացնել ստեղծված կարգը, բարելավել այն, չսկսել առեւտրային պատերազմներ, որոնք մեր պատմության մեջ ավելի հաճախ թեժ կոնֆլիկտների են հանգեցրել»:

«Աշխարհի ճարտարապետությունը փոխվում է մեր աչքերի առաջ, եւ մեր ընդհանուր պատասխանատվությունն է այդ փոփոխությունները լավագույն ուղղությամբ կատարել: Աշխարհը կառուցվել է տասնամյակների ընթացքում, երբեմն տարաձայնությունների ճանապարհով, սակայն այդ գործընթացի արդյունքում Եվրոպայում խաղաղություն հաստատվեց, Չինաստանը զարգացում ստացավ, իսկ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ սառը պատերազմն ավարտվեց»,- հայտարարել է Տուսկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ