News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնագետները Եգիպտոսում հնագույն արհեստանոց են հայտնաբերել, որը զբաղվում էր զմռսմամբ, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Fox News-ը:

Արհեստանոցը հայտնաբերվել է Մեմֆիսի Սաքարա նեկրոպոլում: Գտածոն պատկանում է ուշ Թագավորության ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. 664-404 թվականներին:

Հայտնաբերված գտածոների թվում եղել են մումիայի ոսկեզօծ արծաթյա դիմակ, արարողակարգային տարաներ, որոնցում պահում էին հանգուցյալի մարմնից դուրս բերված օրգանները, կավե եւ հախճապայա բաժակներ: Ակնկալվում է, որ դրանք կցուցադրվեն Մեծ Եգիպտական թանգարանում, որը նախատեսվում է բացել 2018 թվականի վերջին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ