News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պաշտոնը ստանձնելուց հետո 40 տոկոսով ավելի քիչ կստանա պետության ներկայիս ղեկավար Էնրիկե Պենյա Նիետոյից: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է կիրակի օրը տեղի լրատվամիջոցների եթերում:

«108 հազար պեսո (մոտ 5,7 հազար դոլար)՝ 40 տոկոսով պակաս է, քան ստանում է Պենյա Նիետոն»,- ասել է Լոպես Օբրադորը: Պենյա Նիեետոյի ամսական աշխատավարձը, ըստ նրա, 270 հազար պեսո է (14,2 հազար դոլար): Ավելի վաղ երկրի ապագա նախագահը հայտնել էր, որ ոչ մի պաշտոնյա չի իրենից շատ չի վաստակելու:

Լոպես Օբրադորը ներկայացրել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի եւ պետական ապարատի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների ցուցակը: Դրանց մեծ մասը նախապես հայտնի էր: Մասնավորապես, քաղաքական գործիչը մտադիր է փոխել Սահմանադրությունը, որպեսզի պետության գործող նախագահին հնարավոր լինի դատել կոռուպցիայի եւ ընտրական օրենսդրության խախտումների համար, զրկել  պաշտոնյաներին բոլոր արտոնություններից եւ ստիպել նրանց հաշվետու լինել իրենց եւ իրենց ընտանիքների եկամուտների եւ ունեցվածքի մասին:

Պետության ընտրված ղեկավարը նաեւ մտադիր է չեղարկել նախկին նախագահների թոշակները, վերացնել միջամտությունն անձնական կյանքին լրտեսման կամ կամ հեռախոսները լսելու միջոցով, ինչպես նաեւ կոռուպցիան եւ վառելիքի գողությունը ներառել ծանր հանցագործությունների ցանկում:

Լոպես Օբրադորի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին: Նա կղեկավարի երկիրը մինչեւ 2024 թվականը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ