News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոտ 2 տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հուլիսի 16-ին, հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու քաղաքապետի միակ թեկնածու Զարուհի Փոստանջյանին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  քիչ անց կմեկնարկի ավագանու նիստը, որին ըստ էության կմասնակցի միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունն իր 3 անդամով: ՀՀԿ-ն ու «Ելք»-ը հայտարարել են, որ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու եւ չեն մասնակցելու այսօրվա նիստին:

Մեզ հետ զրույցում ցույցի մասնակիցներից Գագիկ Սարուխանյանն ասաց, որ ճիշտ կլինի՝ Զարուհի Փոստանջյանն ընտրվի քաղաքապետ՝ այսպիսով նոր շունչ հաղորդելով մայրաքաղաքին: Նշենք, որ այստեղ են նաեւ մի խումբ ազատամարտիկներ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ