News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում են «Զարուհի, քաղաքապետ»։

NEWS.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ ճիշտ կլինի, որ Զարուհի Փոստանջյանը ընտրվի Երեւանի քաղաքապետ։

«Զարուհին անպայման պետք է ընտրվի քաղաքապետ,170 միլիարդ բյուջեն կես–կես են արել, իսկ ժողովրդին՝ ոչինչ»,–նշեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։

Ակատիվիստ Գագիկ Սարուխանյանն էլ, իր հերթին, շեշտեց. «Մենք չենք համարում, որ հեղափոխությունն ավարտված է, այդ պատճառով կոչ եմ անում ավագանուն քվեարկել»։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո այսօր՝ հուլիսի 16-ին Երեւանի ավագանին որոշել է նիստ գումարել, որտեղ պետք է ընտրի նոր քաղաքապետ։ Քաղաքապետի միակ թեկնածուն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Նիստում, սակայն քվորում չկա, քանի որ նախօրեին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ նիստին չեն մասնակցելու: Եթե նիստը չկայանա, ապա տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Տպել
Ամենաշատ