News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ամերիկյան կողմի «երկար տարիների հիմարության» պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ԱՄՆ-ի երկարամյա հիմարության, բթամտության եւ այսօր տարվող կախարդի որսի շնորհիվ»,- գրել է ամերիկացի առաջնորդը Twitter-ում:

Երկուշաբթի նախատեսված է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հելսինկիում: Կրեմլում հաղորդել են, որ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ