News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հուլիսի սկզբին Փհենյան այցի ժամանակ Հյուսիսային Կորեային մեղադրել է ուրանի հարստացման գաղտնի օբյեկտ օգտագործելու համար, որը գտնվում է Փհենանի մոտ: Այս մասին հայտնել է Yomiuri shimbun պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

Նշվում է, որ խոսքը ձեռնարկության մասին է, որի վերաբերյալ հոդվածը հուլիսի 13-ին հրապարակել է The Diplomat-ը: Պարբերականի տեղեկություններով՝ այն տեղակայված է Փհենյանից 20-30 կմ հեռավորությամբ գտնվող Չոլիմա քաղաքում:

Ինչպես պնդում է պարբերականը, որը միջուկային ոլորտի մասնագետների հետ համատեղ հետաքննություն է անցկացրել, իրենց նկարագրած համալիրը գործում է նվազագույնը 10, հնարավոր է՝ 15 տարի: Դրանից բացի, դրա արտադրողականությունը կարող է 2 անգամ ավելին լինել, քան Յենբեն միջուկային կենտրոնում, որտեղ տեղակայված է ուրանի հարստացման գոծարանը եւ 5 ՄՎտ հզորությամբ ռեակտորը, որը 1986 թվականին կառուցել են Հյուսիսային Կորեայի մասնագետները: Փորձագետների գնահատմամբ Յենբենում մեկ տարում կարելի է ստանալ բավականաչափ նյութ մի քանի միջուկային լիցքեր պատրաստելու համար:

Չոլիմյան համալիրի գլխավոր շենքը, որը կոչվաում է Կանսոն, ունի 110 մետր երկարություն եւ մոտ 50 մետր լայնություն: Ենթադաբար, այստեղ գտնվում են գազային ցենտրիֆուգեր, որոնք օգտագործվում են ուրանի իզոտոպերի տրոհման պրոցեսում: Արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ օբյեկտը տրանսպորտային լավ հասանելիություն ունի՝ այն գտնվում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական մայրուղուց ընդամենը 1 կմ հեռավորությամբ, որը Փհենյանը կապում է  Դեղի ծովի ափին Նամպհո նավահանգստի հետ: Համալիրը շրջապատված է պատով, դրա մեջ մտնում են նաեւ մի քանի օժանդակ շենքեր, որտեղ, հնարավոր է, բնակվում են գիտնականները, տեխնիկական մասնագետները եւ այլ աշխատակիցներ:

Ձմռանը արբանյակներից կատարված լուսանկարներում երեւում է նաեւ, որ կենտրոնի գլխավոր շենքի տանիքը երբեք ձյունով ծածկված չէ, ինչը վկայում է մեծ քանակությամբ ջերմություն արտադրող հզորությունների մասին: Շահագործման հանձնելու պահից այս համալիրը մի քանի անգամ հայտնվել է հյուսիսկորեական լրատվամիջոցների ռեպորտաժներում, որոնք ակտիվորեն լուսաբանում էին երկրի ղեկավարության այցելությունները ռազմավարական ձեռնարկություն: Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ սա վկայում է օբյեկտի մեծ գաղտնիության եւ Հյուսիսային Կորեայի պաշտպանական ոլորտի համար դրա կարեւորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ