News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաթումի միջազգային օդանավակայանի աշխատակիցներն օգնել են ծննդաբերել մի երիտասարդ կնոջ: Այս մասին հայտնում է օդանավակայանի վարչակազմը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Նախօրեին գիշերը «Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերության Մոսկվա-Բաթումի չվերթի ուղեւորուհիներից մեկը սկսել էր վաղաժամ ծննդաբերել: Դա տեղի էր ունեցել այն պահին, երբ մի կինը սպասում էր չվերթին թռիչքի սրահում:

«Ծնունդն ընդունել է օդանավակայանի բժշկական տերմինալի հերթապահ բժիշկը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ մայրը եւ նորածին տղան իրենց լավ են զգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ