News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցությունում քննարկվում է այս պահին ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Հարցին, թե ինչու այսօր ավագանու նշանակված նիստին «Ելք»-ը չի մասնակցում, նա պատասխանեց. «Որովհետեւ մենք չենք պատրաստվում աշխատել Երեւանի ավագանիում 46 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցության հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո այսօր՝ հուլիսի 16-ին Երեւանի ավագանին որոշել է նիստ գումարել, որտեղ պետք է ընտրի նոր քաղաքապետ։ Քաղաքապետի միակ թեկնածուն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Նիստում, սակայն քվորում չկա, քանի որ նախօրեին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ նիստին չեն մասնակցելու: Եթե նիստը չկայանա, ապա տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ