News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Փաշինյանի այցի ժամանակ Եվրամիության պաշտոնյաների կողմից արված ջերմ եւ բարեկամական հայտարարությունները կապված են Հայաստանի նկատմամբ կառուցողական վերաբերմունքի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը շեշտեց՝ եթե նոր կառավարությունը ցանկանա փոփոխել նախորդ կառավարության կողմից բանակցած Գործընկերության առաջնահերթությունները, ԵՄ–ն պատրաստ է. «Մենք գործում են որոշակի շրջանակներում։ Մեր հարաբերությունների իրավական եւ քաղաքական հիմքը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ, CEPA) եւ Գործընկերության առաջնահերթությունները։ Մենք բաց ենք, եթե հայկական կողմը հավատում է, որ այդ փաստաթղթերը պետք է լրացվեն, նոր որակ ստանան։ Մեզ պետք են հստակ գաղափարներ՝ ինչ են նրանք ցանկանում փոխել մեր քաղաքականության մեջ։ Հարաբերությունների քաղաքական օրակարգը սահմանվել է Գործընկերության առաջնահերթություններով, որը բանակցվել է մինչեւ ապրիլյան իրադարձությունները։ Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունը կարող է ցանկանալ փոփոխել դրանք, մենք ամբողջությամբ բաց ենք»։

Սվիտալսկին նկատեց, որ ԵՄ–ի կառուցվածքը հասկանալը հեշտ չէ, ուստի սեմինար են կազմակերպել ՀՀ  փոխնախարարների եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար, որպեսզի օգնեն նրանց հասկանալ, թե ինչպես է ԵՄ–ն աշխատում.

«ԵՄ–ն բարդ կազմակերպություն է, շատերի համար նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես ենք մենք գործում։ Այս շաբաթ օրը մենք հատուկ սեմինար ենք կազմակերպել հայաստանյան պաշտոնյաների, նոր փոխնախարարների, ղեկավարների համար, որպեսզի օգնենք նրանց հասկանալ՝ ինչպես է ԵՄ–ն աշխատում եւ որոնք են ԵՄ–ի կողմից աջակցության հնարավորությունները»։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԵՄ—ից լսում ենք հաճոյախոսություններ, բայց իրավիճակը նույնն է, ինչ 3-4 ամիս առաջ, լրագրողներից հետաքրքրվեցին՝ սա չի՞ հակասում ԵՄ այն հայտարարություններին, թե սատարում են ՀՀ–ում տեղի ունեցած փոփոխությունները, որին ի պատասխան Սվիտալսկին հիշեցրեց, որ նոր կառավարությունը հայտարարել է, որ ԵՄ–ի նկատմամբ ՀՀ քաղաքականության փոփոխություն չի լինելու, ուստի սպասել Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխություն եւս պետք չէ։ «ԵՄ–ի նկատմամբ քաղաքականության չփոխվելը պետք է բերի՞ ՀՀ–ի նկատմամբ ԵՄ–ի քաղաքականության փոփոխության»,–հարց ուղղեց Սվիտալսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու մասին
Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ սկսել են կարգավորվել...
Անգելա Մերկելը եվրոպական երկրներին համախմբման կոչ է արել
«ԵՄ երկրները կարող են մարտահրավերներին միայն համատեղ պատասխանել», - ասել է կանցլերը...
Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է. Նիկոլ Փաշինյան
ԵՄ գործընկերների հետ աշխատանքն ընթանում է…
ԱՀԿ-ն չի աջակցել Ռուսաստանին ԵՄ-ի հետ վեճում
Եվրամիության դեմ Ռուսաստանի վեճի վերաբերյալ զեկույցը պատրաստել է ԱՀԿ-ի Միջնորդական խումբը...
Եվրոպական դատարանը իրավաչափ է համարել Թուրքիայի քաղաքացիների համար Գերմանիայի վիզային պահանջները
Կինը պնդում էր, որ առողջական վիճակի պատճառով ամուսնու օգնության կարիքն ունի…
Մոգերինին կոչ է արել ընկերություններին ավելի շատ աշխատել Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
«Թեհրանը կատարել է իր պարտավորություններն իրանական միջուկային համաձայնագրի շրջանակներում…
Partner news