News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Դա, ըստ նրա, մի քանի պատճառ ունի: «Առաջինը ներքաղաքական իրավիճակն է Ադրբեջանում: Այսինքն, այն, ինչ տեղի է ունենում Գյանջայում, Սումգայիթում՝ ձերբակալություններ եւ բախումներ: Սա շատ լուրջ ներքին մարտահրավեր է Ադրբեջանի համար, եւ նման իրավիճակում պատերազմ սկսելը նշանակում է մեծ ռիսկի գնալ»,- պարզաբանեց քաղաքագետը:

Պապյանը խոստովանեց, որ եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հաջողվի հասարակությանը համախմբել արտաքին թշնամու դեմ, ապա այդ խնդիրը կարելի է ժամանակավորապես լուծել: Այնուամենայնիվ, Ադրբեջանում նման մոբիլիզացիա չկա, քանի որ այնտեղ շատ սուր է դրված շիաների ու սուննիների բաժանման հարցը, ինչպես նաեւ՝ այս անդրկովկասյան հանրապետությունում բնակվող լեզգինների, թալիշների եւ այլ ժողովուրդների հետ կապված ազգամիջյան խնդիրները:

Բացի այդ, ըստ քաղաքագետի, Բաքվում լուրջ տնտեսական խնդիրներ կան, եւ դրանք շատ ավելի լուրջ են, քան կարող է թվալ առաջին հայացքից: «Մեկ տրանսֆորմատորի շարքից դուրս գալն Ադրբեջանի կեսին զրկեց էլեկտրաէներգիայից»,- հիշեցրեց Արա Պապյանը՝ հավելելով, որ ոչ պակաս կարեւոր է արտաքին քաղաքական համատեքստը, որի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստիպված է հաշվի նստել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ