News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Սորոնգ քաղաքի (Արեւմտյան Պապուա նահանգ) բնակիչները 292 կոկորդիլոս են սպանել՝ վրեժխնդիր լինելով կոկորդիլոսի հարձակման հետեւանքով տղամարդու մահվան համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Jakarta Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: Կոկորդիլոսի կողմից հոշոտված տղամարդու թաղումից հետո տեղի բնակիչները գնացել են կոկորդիլոսների ֆերմա, որտեղ դանակով մորթել են գրեթե 300 կենդանու: Արեւմտյան Պապուայի բնական ռեսուրսների պահպանության վարչությունը դատապարտել է տեղի ունեցածը: 

«Կոկորդիլոսների սպանությունը խախտել է ուրիշի սեփականության ոչնչացման մասին օրենքը»,- ասել է վարչության ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը:

Կոկորդիլոսների ֆերման պատկանում է Սորոնգ քաղաքի բնակիչներից մեկին: Ինչպես նշել է բնական ռեսուրսների պահպանության վարչության ղեկավարը, ֆերման գոյություն ունի օրինական հիմքերով, քանի որ սեփականատերը պաշտոնական թույլտվություն է ստացել շրջակա միջավայրի եւ տնտեսության նախարարության կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ