News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ հուլիսի 16-ին, կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռարկված արձագանքման միջոցառումների, կազմակերպված ուսումնավարժությունների, ծառայողական քննությունների ընթացքի եւ այլ գերատեսչություններին քաղպաշտպանության հարցերով ցուցաբերված մեթոդական օգնության մասին:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Մկրտչյանը խորհրդակցությանը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում տեսչությունը ստուգումներ է անցկացրել 12 օբյեկտում եւ շարունակում է հետեւել ԱԳԼՃԿ-ներին նախկինում հանձնված կարգադրագրերի իրականացման ընթացքին:

Խորհրդակցության ընթացքում նախարար Հ.Ռոստոմյանը համակարգի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել զարգացման ծրագրեր՝ յուրաքանչյուրն իր մասով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ՝ ուսումնասիրելով միջազգային առաջավոր փորձը եւ հիմնվելով Հայաստանում առկա ներուժի վրա:

ՀՀ ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարել է ներկայացնել առաջարկություն փրկարարների կողմից կենցաղային կանչերի արձագանքումը կարգավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով մարդկային կյանքի ու անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ խստացնել նյութատեխնիկական ապահովման հարցերի եւ առկա ռեսուրսների նպատակային օգտագործման վերահսկողությունը.

«Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան: Որեւէ խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարը եւս մեկ անգամ հրահանգել է խստիվ հետեւել, որպեսզի օպերատիվ ու ծառայողական նպատակներով հատկացված ավտոմեքենաները չօգտագործվեն անձնական նպատակներով:

Նախարարությունում կստեղծվի նաեւ հանձնաժողով՝ սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումներին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ