News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի եւս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Viasat Nature, Viasat Explorer, Viasat Action TV 1000 եւ Viasat VIP Megahit HD որակյալ եւ յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը։

56-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Viasat Nature հեռուստաալիքին, որը իր հեռուստալսարանին կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ:

54-րդ՝ Viasat Explorer արկածային հեռուստաալիքը նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով եւ հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով:

Ucom ցանցում 101-րդ՝ Viasat Action TV 1000 հեռուստաալիքը կտեղափոխի հոլիվուդյան աշխարհ՝ դիտելու քրեական եւ զինվորական դրամաներ, սարսափ ժանրի ֆիլմեր, մարտաֆիլմեր, ֆանտաստիկա, դետեկտիվներ եւ հոգեբանական թրիլլերներ, երեկոյան ժամերին ՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր։

158-րդ՝ Viasat VIP Megahit HD ալիքը կառաջարկի հոլիվուդյան ֆիլմադարանի լավագույն բլոքբաստերներ եւ խոշորագույն կինոֆրանշիզներ, ինչպես նաեւ ռուսական լավագույն ֆիլմերի պրեմիերաներ: Ֆիլմերը հեռարձակվում են լավագույն` Full HD որակով` էլ ավելի գրավիչ եւ ուշագրավ դարձնելով կինոդիտումը:

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր հաճախորդներին շնորհավորում էր Տիգրան Մեծ պողոտայի վաճառքի և սպասարկման գրասենյակում...
Beeline-ը նոր լրացուցիչ հնարավոություններ է գործարկել կորպորատիվ հաճախորդների համար
Վստահ եմ, որ միջազգային շուկայում աշխատող մեր գործընկերները բարձր կգնահատեն այս նոր հնարավորությունը…
Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
Այսօր մասնագիտական հմտություններ զարգացնելը նշանակում է ամեն օր ձեր առջեւ նոր հավակնոտ նպատակներ դնել։ Եվ որքան անհասանելի թվա հերթական...
Beeline-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն ամփոփել են պրոդուկտի մշակման ճամբարի արդյունքները
Տասնյակ դիմորդներից ընտրված 10 թիմերն ինտենսիվ աշխատեցին իրենց կցված մենթորների՝ փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների եւ տեխնիկական մասնագետների հետ, ստացան խորհրդատվություն...
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի կայացման ժամկետը երկարացվել է
Խորհուրդը 05.03.2019 թվականին գումարել է նիստ հարցի քննարկման նպատակով, որի արդյունքում որոշվեց կատարել լրացում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի...
Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
Թափուր պաշտոնի համար ներկայացված պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի եւ հայտի ձեւերի վերաբերյալ տեղեկատվությունը…
Ամենաշատ