News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը նույնպես եղել Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի օրակարգում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում, Տիգրան բալայանն ասաց, որ վարչապետի այս հայտարարությունը նշանակում է, որ հայկական կողմը, բացի հայտարարություններից՝ ակնկալում է նաեւ առարկայական աջակցություն ՀՀ զարգացմանը. «Խոսքը ժողովրդարացման եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդման հետ զուգահեռ՝ հավելյալ աջակցություն ցույց տալու մասին է»։

Հարցին, թե վարչապետի այդ հայտարարությանն արդեն որեւէ արձագանք եղե՞լ է, Տ. Բալայանն պատասխանեց, որ բացասական արձագանք չեն ստացել, ու ակնկալում են, որ իրենց սպասումները դրական ընթացք կունենան։

Խոսելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման խնդրի մասին՝ Տ. Բալայանն ասաց, որ այս հարցը եւս եղել է վարչապետի այցի օրակարգում. «Մենք ակնկալում ենք  համապատասխան մանդատի տրամադրումը ԵՄ հանձնաժողովի կողմից՝ երկխոսության մեկնարկի մասով։ Դա չի նշանակում, որ վաղը կամ մեկ տարուց մենք պետք է ունենանք այդ ազատականացված ռեժիմը, բայց պետք է երկխոսությունը մեկնարկի, որ տեսնենք՝ ինչի շուրջ ենք խոսում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում:  ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե՝ ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք:  Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի:  Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ