News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն, այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։

Պետական նախարարն իր գոհունակությունն է հայտնել արցախյան ընկերություններին արտահանման հարցում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության առթիվ: Նա կարեւորել է կառույցի հետ Արցախի գործարար շրջանակների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման նպատակով։

Գ. Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրել նաեւ պետական առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր։ Պետնախարարը ներկաներին առաջարկել է ուսումնասիրություններ սկսել շուկաների որոնման ուղղությամբ, որպեսզի իրացման հարցում հետագայում խոչընդոտներ չլինեն։

Արմեն Ավակ Ավակյանը պետնախարարին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտելով, որ այն ամբողջությամբ հասանելի է արցախյան ընկերությունների համար։ Նրա խոսքով՝ որոշ արցախյան ընկերություններ արդեն ընդգրկվել են հայաստանյան եւ միջազգային ցուցահանդեսներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել այդ կազմակերպությունների համար։ Ա․ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել եւ խորացնել տեղի արտադրողների հետ համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ