News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն ավանդաբար նշում է իր մասնագիտական տոնը:

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական դիվերսիֆիկացված ընկերությունների միջազգային խումբը («ԳՊՄ» կամ «Ընկերություն») կազմակերպել էր տոնական մի շարք միջոցառումներ` «Լեռնագործի եւ մետաղագործի» մասնագիտական տոնի առթիվ ։

Հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ եւ Ագարակ քաղաքներում  (որտեղ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը) տեղի ունեցան պարգեւատրման արարողություններ. լավագույն աշխատողներին հանձնվեցին շնորհակալագրեր եւ մրցանակներ։ Ընկերության մի քանի աշխատողներ պարգեւատրվեցին նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության շնորհակալագրերով եւ Հայաստանի լեռնագործների եւ մետաղագործների միության հուշամեդալներով։

Փառատոնի շրջանակում նշված քաղաքներում կազմակերպվել էին մանկական զվարճալի ծրագրեր, որտեղ ելույթներ ունեցան տեղական դպրոցների վոկալ եւ պարային համույթները, իսկ գեղարվեստական դպրոցների սաները «Իմ հայրենիքը» թեմայով նկարներ էին ցուցադրել։ Միջոցառումները եզրափակվեցին հայկական էստրադայի աստղերի, թատրոնի դերասանների ելույթներով: Ուշ երեկոյան տրվեց  նաեւ տոնական ու շքեղ հրավառություն։ 

«Հանքագործի եւ մետաղագործի տոնը» նշելը «ԳեոՊրոՄայնինգ» համար բարի ավանդույթ է դարձել։ Ցանկանում եմ շնորհավորել մեր ընկերության ողջ անձնակազմին, ինչպես նաեւ աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։ Մեր ընկերության ձեռնարկությունների գլխավոր արժեքը, անշուշտ, մեր աշխատողներն են, մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային տոկունություն եւ համբերություն, իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ են, որոնք սերնդե- սերունդ փոխանցում են իրենց վարպետությունը, սերը եւ նվիրվածությունը` ընտրած մասնագիտության հանդեպ։ Հարգելի բարեկամներ, Ձեր մասնագիտական տոնի առթիվ ես ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ նոր աշխատանքային վերելքներ եւ պողպատի պես ամուր առողջություն, իսկ մեր ձեռնարկություններին՝ փայլուն հեռանկարներ եւ սրընթաց զարգացում»,- իր շնորհավորական խոսքում ասաց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու եւ այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում եւ Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ եւ «ԳեոՊրոՄայնինգգոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը եւ որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Ամենաշատ