Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է հիբրիդ թռչող սարքը, ուղղահայց թռիչքով և վայրէջքով։ Այն հագեցած կլինի 6 էլեկտրական շարժիչներով, որոնք իրենց էներգիան կստանան գազատուրբինային գեներատորից։ Ենթադրվում է, որ սերիական մոդելի առաջին թռիչքը տեղի կունենա 2020 թվականի սկզբին կամ կեսին, այս մասին հայտնում է nplus1-ը։
Բոլոր շարժիչները ստանում են 500 կվտ հզորությամբ էներգիա։ Դրա հաշվին սարքը ունի թռիչքի ավելի մեծ հեռահասություն քան մյուս աէրոտակսիները – մոտ 800 կիլոմետր։ Աէրոտակսիի մաքսիմալ արագությունը կկազմի 250 կմ/ժ։
Ենթադրվում է, որ սարքը կկարողանա տեղափոխել մինչև 5 ուղևոր։ Կազմակերպությունը նաև հույս ունի, որ գործող համակարգը հնարավոր կլինի ադապտացնել ռազմական կարիքները հոգալու և բեռնափոխադրման համար։