Ադրբեջանը բազմակրոն եւ բազմազգ երկիր է, սակայն նրանց հասարակությունը չգիտի, թե ինչ է ազատությունը, քանի որ թուրքական էլեմենտը ստրկացրել է տեղի ժողովուրդներին՝ ի դեմս լեզգինների եւ թալիշների: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքով` հայկական հատուկ ծառայությունները եւ քաղաքագետները պետք է ակտիվ լինեն եւ զբաղվեն ժողովրդավարության արտահանմամբ Ադրբեջան՝ ընդդեմ թուրքական էլեմենտի դեմ: Բացի այդ, քաղաքագետը նշեց, որ հայ զինվորականները չպետք է հարվածի սպասեն, այլ պետք է շփման գծում նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը: