News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ  ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման եւ արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2015-2016թթ. ՀՀ տարածքում արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանված ստորերկրյա բնական հանքային ջրերի ամբողջ ծավալը կազմել է 74.989.500 լիտր: Մինչդեռ նույն տարիներին իրացման համար ձեռք են բերվել «հանքային ջուր» ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 96.418.751 լիտրի դրոշմապիտակներ, արտահանված հանքային ջրի քանակը կազմել է 14.815.786 լիտր:

Այսինքն փաստացի իրացվել է ներկայացվածից 36.245.037 լիտր ավելի արդյունահանված հանքային ջուր, որի չվճարված բնօգտագործման վճարը, համաձայն տվյալ ժամանակ գործող նորմատիվների, կազմել է 204.835.100 դրամ:

Ընդ որում միայն մեկ տնտեսվարող Ընկերություն 2015-2016թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ձեռք է բերել իրացման համար «հանքային ջուր» ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 60.477.000 լիտր ծավալի դրոշմապիտակներ, իսկ  ՀՀ տարածքից արտահանել է 12.737.075 լիտր «հանքային ջուր» ապրանքատեսակ: Մինչդեռ ըստ փաստաթղթերի՝ նույն Ընկերության կողմից արդյունաբերական նպատակով արդյունահանված հանքային ջրերի ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է  ընդամենը 37.812.000 լիտր: Այսինքն միայն այդ ընկերության կողմից արդյունահանման եւ իրացման տարբերությունը կազմել է 35.402.075 լիտր, որի համար բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 200.021.300 դրամ:

Պարզվել է նաեւ, որ եւս 11 տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015-2016թթ. ձեռք են բերվել 3.325.940 լիտր բնական հանքային ջրերի իրացման համար դրոշմապիտակներ, եւ հանրապետությունից արտահանվել է 970.000 լիտր հանքային ջուր: Սա այն դեպքում, երբ նշված տնտեսվարողներն ընդհանրապես ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում չեն իրականացրել, որոնց դեպքում բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 24.272.060 դրամ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի արդյունահանում իրականացրած 14 տնտեսվարող սուբյեկտներից 10-ը արդյունահանել են արդյունաբերական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները համաձայն նշված ժամանակ գործող օրենսդրության՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար կազմում է 5650 դրամ, 3 տնտեսվարող սուբյեկտներ արդյունահանել են բուժական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները յուրաքանչյուր խորանարդ մետրի համար սահմանված է եղել 300 դրամ, եւս 1 տնտեսվարող սուբյեկտ ռեկրեացիոն /լողավազանների/ նպատակներով՝ բնօգտագործման վճարը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ 75 դրամ:

Որոշ դեպքերում միեւնույն տնտեսվարող սուբյեկտները միաժամանակ իրականացրել են արդյունաբերական եւ բուժական նպատակներով արդյունահանում: Ընդ որում, արդյունաբերական նպատակներով արդյունահանումները զգալիորեն քիչ են եղել բուժական նպատակներով արդյունահանման ծավալներից:

Բացի այդ, բուժական եւ ռեկրեացիոն նպատակներով արդյունահանում է իրականացվել նույն համայնքներում կամ մարզերում, որտեղ կան նաեւ արդյունաբերական նպատակներով արդյունահանողներ:

Արձանագրված փաստերը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի՝ արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից, առանձնապես խոշոր չափերի բնավճարները վճարելուց խուսափելու նպատակով, կամ թաքցվում են իրական արդյունահանման ծավալները, կամ բուժական, հանգստի եւ լողավազաններում օգտագործելու նպատակով արդյունահանված հանքային ջրերը, որոնց բնօգտագործման վճարները բազմապատիկ անգամ ցածր են, օգտագործվում են արդյունաբերական նպատակներով, կամ տնտեսվարողների կողմից ընդհանրապես կեղծվում են ապրանքատեսակները՝ հանքային ջրի անվան տակ իրացնելով ոչ հանքային ջուր:

Նշված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1 զոհ, 1 վիրավոր. բախվել են «ԵրԱԶ»–ն ու «Նիսսանը» (ֆոտո)
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը...
SMS–ի միջոցով կանչել են 5–րդ հարկի լսարան. նոր մանրամասներ Բրյուսովում տեղի ունեցած միջադեպի մասին
Դանակահարության եւ երակները կտրելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում...
Սերժ Սարգսյանի եղբորորդին արդարադատություն է ակնկալում (ֆոտո)
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի...
Արտառոց դեպք Բրյուսովի համալսարանում. ուսանողուհին վնասվածքներ է ստացել. թեւին փորագրել են «die»
Աղջիկները հարցեր են պարզել, ըստ վարկածներից մեկի, մեկի երակները կտրելով՝ die (մեռի) «փորագրելով»...
Լոռու մարզի դատախազը մարզի դպրոցներում կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին
Առանձին դեպքերում, որոշ աշակերտների՝ ՀՀ-ից բացակայության պատճառով առանձին ամիսների դպրոց չհաճախելու պայմաններում...
Գեղարքունիքի մարզում տղամարդը թաղման ժամանակ կտրել է 45-ամյա մասնակցի պարանոցը, ապա ինքնավնասում արել
Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում...
Partner news