News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline Ստարտափ Ինկուբատորն Աղվերանում ամփոփեց առաջին ինկուբացիոն ցիկլի միջանկյալ արդյունքները։ Առաջին ցիկլի 10 թիմերից 8-ը հաղթահարել են նախատեսված 4 փուլերից երկուսը։ 

Կիրակնօրյա ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարվեցին երկրորդ փուլի գնահատականները, որոնց համաձայն 3-րդ փուլ են տեղափոխվում 8 ստարտափներ։ Դրանցից մեկը հավաքել է նվազագույն շեմին մոտ արդյունք եւ ինկուբատորի կանոններին համաձայն պետք է հաջորդ փուլի ժամանակ բարձրացնի իր ցուցանիշները՝ ինկուբացիոն ցիկլը շարունակելու համար։

Պաշտոնական մասից հետո ստարտաթների ներկայացուցիչներն, ինկուբատորի աշխատակիցներն ու մենթորները ունեցել են հնարավորություն միմյանց հետ շփվելու եւ ակտիվ խաղեր կազմակերպվելու։ Ավարտվել է միջոցառումը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի դիմումով։

«Մեր Ինկուբատորում առաջին անգամ է ուսուցում կազմակերպում ստարտաթփների համար, եւ մեզ համար շատ կարեւոր է ամեն ինչ անել պատշաճ մակարդակով։ Նման ոչ պաշտոնական, անմիջական շփումը մեզ թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մեր ինկուբատորի մասնակիցներին, հասկանալ նրանց կարիքներն ու խնդիրները, ապագայում բոլոր անհրաժեշտ գիտելիքները նրանց տրամադրելու նպատակով», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ անցած երկու փուլերի ընթացքում ռեզիդենտներն անցել են թրենինգներ մասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման եւ թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով։ Ապագայում նրանք ուսումնասիրելու են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ