News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անգլիական Sotheby's աճուրդի տունը, հաշվի առնելով Ասիայի, Մերձավոր Արելքի, ինչպես նաեւ Ռուսաստանի կոլեկցիոներների շրջանում ոսկուց պատրաստված հազվագյուտ իրերի նկատմամբ պահանջարկը, հայտարարել է պատմության մեջ առաջին անգամ բացառապես ոսկյա իրերի աճուրդ անցկացնելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ներդրողների ուշադրությանը կներկայացվի, մասնավորապես, բրիտանական մոդել Քեյթ Մոսի՝ մաքուր ոսկուց պատրաստված քանդակագործ գլուխը  եւ ոսկյա գահը, որի վրա նստել է Նապոլեոն Բոնապարտը։ Բացի այդ, աճուրդի են հանվել պաշտանմունքի եւ ժամանակակից արվեստի իրեր։

Մարկ Քուինի կողմից մաքուր ոսկուց պատրաստված 18 կարատանոց Մոսի գլուխը նախնական գնահատվել է 300-400 հազար եվրո։ Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ