News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայից փրկարար Վերն Ուոնսորթը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ միլիարդատեր, Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին այն պատճառով, որ նա «Թվիթերում» իրեն «մանկապիղծ տղա» է անվանել, հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ մանկապղծության մեղադանքով թվիթը միլիարդատերը գրել է, երբ Ուոնսորթը «փիառ հնարք» է անվանել Մասկի մինիսուզանավը, որի միջոցով նա փորձել է մասնակցել Թաիլանդի քարանձավից երեխաների փրկությանը: Մասկը սկանդալային գրառումն արդեն ջնջել է:

«Իմ կարծիքով՝ նա ինձ մանկապիղծ է անվանել… Դե ինչ, եթե 12 երեխաների փրկությունը անցնում է այս որակման ներքո, ապա դա բոլորին նույն դիրքում է դնում»,- հայտարարել է Ուոնսորթը:

Փրկարարը նաեւ հայտարարել է, որ այլեւս չի պատրաստվում Մասկի մասին մեկնաբանություններ տալ, սակայն «կարծում է, որ մարդիկ հասկանում են, թե նա ինչպիսի տղա է»:

Մասկը Թաիլանդում քարանձավից երեխաների փրկության օպերացիայի մասնակցին «մանկապիղծ» է անվանել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ