News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

«Բոլոր տուժածները կենտրոնի աշխատակիցներ են: Նրանցից 3-ն այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում են: Հիմա գնում ենք այնտեղ՝ նրանց վիճակին ծանոթանալու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 16-ին ժամը 11։00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը: Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետեւանքով կան տուժածներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝  Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) եւ Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի եւ Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ.-ինը` բավարար:

Ավելի ուշ «Էրեբունի» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվածներից մեկը (տղամարդ) մահացել է, իսկ մյուս վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր՝ գանգուղեղային վնասվածք է ստացել: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ինքնուրույն է շնչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ