News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիա եթե դիվանագիտական ճեղքում չէր, ապա մեծ հաջողություն արտաքին քաղաքականության բնագավառում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով, դա կապված է այն հանգամանքի հետ, որ այցից առաջ Հայաստանը հետեւում էր արտաքին քաղաքականության ռուսական վեկտորին, իսկ հիմա կա նաեւ Եվրոպան: Կարեւոր են նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի  շրջանակներում: «Փաշինյանի հանդիպումները շատ կարեւոր եմ համարում, քանի որ միջազգային հանրությունը, Եվրոպայի առաջնորդները մեծ համակրանքով եւ հետաքրքրվածությամբ են վերաբերում Հայաստանին: Սա պատմական շանս էր, որ Փաշինյանը օգտագործեց բավականին հաջող»,–պարզաբանեց քաղաքագետը։

Բացի այդ, նա կարծիք հայտնեց, որ ճիշտ մոտեցում կա այս խնդրին, եւ այս ամենը չի  բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Փորձագետը գտնում է, որ Ռուսաստանում շերտ կա, որ շահագրգռված է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմամբ: Սակայն քաղաքական այն գործելակերպը, որ ընտրել է ներկայիս կառավարությունը՝ ի տարբերության նախորդ իշխանության, պետք է արդյունքներ տա: «Սա նոր մոդել է միջազգային հարաբերություններում, հատկապես՝ Հայաստանի նման երկրի կողմից, որը զարմացնում է եւ առաջացնում հարգանք»,-նկատեց Արման Նավասարդյանը։

Նա հավելեց, որ հաջողության հասնելու համար մեկ պայմանը լեգիտիմի իշխանությունն է, երկրորդը՝ ժողովրդավար լինելը: «Փաշինյանի քաղաքական կեցվածքը գնում է հավասարը հավասարի հետ խոսելու տրամաբանությամբ, եւ ենթադրում եմ՝ այս ուղղությամբ կունենանք հաջողություն»,-եզրափակեց քաղաքագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ