Հարկ չկա սպասել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման Ղարաբաղի տարածքում: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում որեւէ փոփոխություն չի ակնկալվում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նա բնութագրեց որպես ճանաչողական: «Նախ պետք է բարձրացնել այն հարցը, որ Հայաստանը կորցրած տարածքներ ունի, եւ Ղարաբաղի համատեքստում մենք Ադրբեջանին վերադարձնելու ոչինչ չունենք, քանի որ հենց իրենք են վերցրել մեր հողերը», - հավելեց Նավասարդյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացում Երեւանի դիրքորոշման խստացման անհրաժեշտությանը: