News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը հասկանում է, որ եթե իրենք չլուծեն Հայաստանի անվտանգության խնդիրը, ապա միայն տնտեսական գործոնի հաշվին Երեւանը չի կարողանա որեւէ նախապատվություն նախանշել: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է որոշի, թե ինչպես վարվել Հայաստանի հետ: Ընդ որում, քաղաքագետը նշեց, որ հանրապետության նախկին իշխանությունները նույն քաղաքականությունն էին վարում, բայց, ի տարբերություն նորերի, կոռուպցիայի դեմ որեւէ լուրջ պայքար չկար, եւ նրանց հաջողվեց երկրի պետական պարտքը հասցնել 7.5 միլիարդ դոլարի, մինչդեռ ներկայիս իշխանությունների ժամանակ արդեն իսկ պետական պարտքի նվազեցման միտում է գրանցվել, եւ սա, ըստ նրա, չափազանց կարեւոր գործոն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ