News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սուպերմարկետներում ստուգումների հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո հարվածի տակ են հայտնվել Արմավիրի մարզի անասնաբուծական ֆերմաները։ Գյուղացիների խոսքով, սուպերմարկետների ցանցի սեփականատերերը սկզբում գյուղացիներից պահանջել են 20 տոկոսով էժան մատակարարել միսը, իսկ հետո գրեթե դադարել են աշխատել տեղի գյուղացիների հետ, իրենց ուշադրությունը կենտրոնացնելով արտասահմանից ավելի էժանագին մսի ներմուծման վրա։

Այսպես, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը նման իրավիճակն անթույլատրելի  անվանեց։ «Մեր համայնքի 90 տոկոսը անասնաբուծությամբ է զբաղվում։ Կան ընտանիքներ, որոնք 2-3 մսացու ցուլ են պահում, ինչեւ 400-500 հազար դրամ եկամուտ է բերում նրանց սեւ օրվա համար։ Ի՞նչ անեն նրանք, եթե այլեւս անասնաբուծությամբ չզբաղվեն»։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Ջրաշենի բնակիչների 99 տոկոսը վարկեր ունի։ «Գյուղի մի մասը՝ 40-50 տոկոսը, արդեն սեւ ցուցակներում է։ Մարդիկ գնում են մի քանի գլուխ անասուն, որպեսզի մի կերպ իրենց ապրուստը վաստակեն։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նրանց պարտադրել ԱԱՀ 20 տոկոս վճարը։ Մեկ ցլի պահման ծախսերը, հաշվելով դրա ինքնարժեքը, կերը եւ այլն, կազմում է մոտ 400 հազար դրամ։ Իսկ ԱՀՀ 20 տոկոսը դրան լրացուցիչ 80 հազար դրամ կավելացնի։ Ուրեմն մսացու անասուն պահելը կդառնա ոչ շահավետ, ու մարդիկ կդադարեն զբաղվել դրանով»,- ասում է նա։

Ջրաշենցի Եսայի Հակոբյանի խոսքով՝ Արմավիրի մարզի բնակիչների 70 տոկոսը ներգրավված է անասնաբուծական տնտեսություններում։ Տավարի միսը իրացվում էր սուպերմարկետների խոշոր ցանցերում. «Նախկինում մեկ օրում տեղացի անասնապահները կարող էին սուպերմարկետներին վաճառել 300-350 գլուխ անասունի միս, իսկ այսօր այդ ցուցանիշը 10 անգամ նվազել է»։

Տեղի անասնապահական տնտեսությունների հետ աշխատելու իրենց դժկամությունը խոշոր ցանցերը բացատրում են ԱԱՀ 20 տոկոսը վճարելու անհրաժեշտությամբ, ինչը դրամով արտահայտված կազմում է 600 դրամ մեկ կիլոգրամ մսի համար։ Մսի արժեքը չբարձրացնելու համար սուպերմարկետները հորդորում են անասնապահներին նվազեցնել մսի գինը 20 տոկոսով։ Մինչդեռ սուպերմարկետներում տեղական մսի վրա հավելագինը գերազանցում է այդ 600 դրամը։

Հակոբյանի  խոսքով՝ խոշոր ցանցերը տավարի միսը անասնապահներից գնում են կիլոգրամի դիմաց 2550 դրամով։ Վերջերս , երբ գնումների ծավալները գրեթե զրոյացել են, եղել են նաեւ 2350 դրամով գնման դեպքեր։ Մինչդեռ սուպերմարկետներում տեղական տավարի մսի արժեքը կարող է հասնել կիլոգրամի դիմաց մինչեւ 4 հազար դրամի։ Հավելենք, որ մինչեւ Նոր տարի խոշոր ցանցերը տավարի միսը անասնապահներից գնում էին կիլոգրամի դիմաց 2700-2800 դրամով։

«Արդեն մեկուկես ամիս է, մենք խոշոր մորթ չենք արել։ Դրա պատճառով մենք կորուստներ ունենք, քանի որ շոգի պատճառով անասունը շատ է նիհարում՝ 20 օրում մինչեւ 40 կգ։ Ընդ որում մենք շարունակում ենք գումար ծախսել կերի ու անասուններին պահելու համար»,- ասել է Հակոբյանը։  

«Նախկինում սուպերմարկետների ցանցը կարող էր մեկ օրում Արմավիրի մարզում 1․5-2 տոննա տավարի միս գնել։ Այսօր ցանցը կարող է պատվիրել ընդամենը հարյուր կիլոգրամ միս։ Շուկաներում մենք մեր արտադրանքը իրացնել չենք կարող՝ մեզնից այն պարզապես չեն վերցնում, քանի որ առեւտրականները իրենց մատակարարներն ունեն։ Նույն իրավիճակն է նաեւ միս վերամշակող կոմբինատների հետ, որոնք ներմուծում են միսը։ Այսօր տավարի մսի կայուն գին չկա։ Այսօր կարող են կիլոգրամի համար 2500 դրամ վերցնել, իսկ վաղը ՝ 1700 դրամ։ Արդյունքում այդ ամենը մեզ սնանկացման է տանում»,- շեշտեց Հակոբյանը։

 «Ըստ երեւույթին, մեր կառավարությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում։ Մենք խնդրում ենք, որ մեզ աջակցեն տավարի մսի իրացման հարցում»,- հավելել է նա։

Արմավիրի բնակիչ Ազատ Գրիգորյանը ուշադրություն է դարձրել այն բանին, որ մարզում բազմաթիվ երիտասարդներ աշխատում են բացառապես անասնաբուծության ոլորտում։ «Այլ աշխատանք մարզում պարզապես չկա։ Կան այնպիսիք, ովքեր 10-20 մլն դրամ վարկ են վերցրել։ Այս իրավիճակում ինչպե՞ս են նրանք փակելու այդ վարկը։ Թե՞ բանկը պետք է վերցնի նրանց տները, ախոռները, անասուններին՝ չվճարելու դիմաց։ Հնարավո՞ր է արդյոք շարունակել աշխատել նման պայմաններում։ Մենք կարող ենք վերացնել մեր տնտեսությունները, ընտանիքներով մեկնել Ռուսաստան ու այնտեղ զբաղվել անասնաուծությամբ։ Իսկ այստեղ թող վաճառեն ներմուծված միս, որը ուտելի չէ, զիջում է մեր արտադրանքին որակով ու կալորիականությամբ»,- ասում է նա։

«Մեր խնդրանքը կառավարությանը՝ թող նրանց ներկայացուցիչները գան այստեղ ու տեղում ծանոթանան իրավիճակին։ Ինչ շահույթ ես կունենամ, եթե ես յուրաքանչյուր կիլոգրամին 600 դրամ զեղչ անեմ»,- ասում է Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ