News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում եւ վատնում, ինչպես նաեւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված  քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս. Վ.-ն 2013թ. հունիս ամսին իր համագյուղացուն նշանակել է Մեծավան համայնքի մշակույթի տան տնօրենի պաշտոնում։

Վերջինս, սակայն, համայնքապետի թույլտվությամբ 2013թ. հունիսից մինչեւ 2018թ. մայիսի 31-ը պատշաճ չի այցելել աշխատանքի եւ չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները: Չնայած դրան՝ այդ ողջ ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս կազմել է տնօրենի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ելքագրման փաստաթղթեր, որոնց հիման վրա նրա անվամբ անհիմն ելքագրվել է 5.220.802 ՀՀ դրամ:

Բացի դրանից, 2016թ. դեկտեմբերին Ս.Վ.-ն համայնքի մշակույթի տան տնօրենին հրամայել է որպես Մշակույթի տան դռնապահ աշխատանքի ընդունել մի անձի՝ պայմանով, որ վերջինս աշխատանքի չի գնալու, իսկ նրա փոխարեն աշխատավարձը ստանալու է իր հորեղբորորդին: Արդյունքում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ կազմվել եւ աշխատավարձի ելքագրման է ուղարկվել  աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում ելքագրվել է 1.236.874  ՀՀ դրամ: Այդ կերպ Ս.Վ.-ն վատնման եղանակով հափշտակել է համայնքի ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 6.457.676 ՀՀ դրամը:

Բացի այդ, համայնքապետը 2017թ. ընթացքում առանց համայնքի թվով 10 քաղաքացիների գիտության, ավագանու անդամներին հավասիտացրել է թե սոցօգնություն ստանալու վերաբերյալ նրանց կողմից ստացվել են դիմումներ: Ապա նրա նախաձեռնությամբ կազմվել են կեղծ տեղեկություններ ներառող ավագանու նիստերի մի քանի որոշումներ, որոնց հիման վրա համայնքի բյուջեից այդ անձանց անվամբ անհիմն ելքագրվել են գումարներ, որոնք, բնակիչների փոխարեն ստորագրելով համապատասխան ցուցակներում Ս.Վ.-ն ստացել է եւ ծախսել իր կարիքների համար։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Ս.Վ.-ն, առանց համայնքի ավագանու որոշման եւ սահմանած պայմանների պահմպանման, համայնքապետը 2016-2017թթ. Լոռու մարզի Մեծավան համայնքի թվով մի քանի բնակիչների եւ այլ անձանց օգտագործման է տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող՝ ապամոնտաժված ջրատարի 170 մետր երկարությամբ խողովակները՝ վատնման եղանակով հափշտակելով համայնքի զգալի չափերի գույքը:

Նշված արարքները կատարելու համար հունիսի 23-ին Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ու 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է խոստովանական ցուցմունքներ եւ ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 7.217.000 դրամի վնասը:

Հուլիսի 16-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատամբ հհսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործի հետ միասին ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ