News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ:

Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն էր, ինչպես նաեւ միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը եւ այլ աշխատանքային հարցեր:

Նիստին ներկա էին 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ եւ վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, եւ այսօր ավելի քան երբեւէ Երկրապահը պիտի համախմբվի: Փոխնախագահները կոչ արեցին նախկին ԵԿՄ-ականներին վերադառնալ կառույց՝ գրանցվելով իրենց տարածքային բաժանմունքներում՝ համագումարի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու եւ մասնակցություն ունենալու համար:

ԵԿՄ վարչության անդամները քննարկեցին նաեւ կառույցի հետագա աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ