News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 40 րոպե ուշացել է Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից: Թրամփը նույնպես ժամանել էր եւս 20 րոպե անց, իր տելեգրամ ալիքում հայտնել է Ալեքսեյ Վենեդիկտովը, փոխանցում է Snob.ru-ն:

Այդպես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին լիաֆորմատ հանդիպումը մեկնարկել է մեկ ժամ ուշացումով: Ժամանակացույցի համաձայն, որը ներկայացվել էր լրագրողներին, հանդիպումը պետք է սկսվեր տեղական ժամանակով ժամը 13:15-ին (համընկնում է Մոսկվայի հետ), սակայն Պուտինի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Հելսինկիում միայն ժամը 13:00-ին: Թրամփը ժամանել էր նախօրեին եւ արդեն մի քանի հանդիպում էր անցկացրել: Նրա ուշացման պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Պուտինը հաճախ է ուշանում հանդիպումներից: Այդպես, 2014 թվականին նա չորս ժամ 15 րոպե ուշացել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից: Երկու տարի առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւս չորս ժամ սպասել է Պուտինին, սակայն Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը ժամանակին էր ներկայացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ