News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են փակել Ֆրանսիայի դեսպանատան իր ծառայությունը, որն ապահովում է Ռուսաստանում Business France պետական կազմակերպության գործունեությունը (երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ներկայացուցչությունն է): Այս մասին նշված է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Որոշումն ուժի մեջ է մտել երկուշաբթիից՝ հուլիսի 16-ից, Ռուսաստանի իշխանական մարմիններին տեղեկացնելուց հետո, որ ֆրանսիական օրենսդրության շրջանակում կազմակերպությունն այլեւս Ռուսաստանի տարածքում իր գործունեությունը ծավալելու իրավունք չունի: Դեսպանատանն ընդգծել են, որ սա վերջակետ է դրել Business France-ի կարգավիճակի հարցի շուրջ 2 երկրների երկարատեւ բանակցություններին: Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ բյուրոն «դիվանագիտական կառույցի անբաժանելի մասն է»:

Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունից պարզաբանել են, որ վերջին ամիսներին Ռուսաստանում Business France-ի գործունեության պայմանները զգալիորեն վատթարացել էին, մասնավորապես՝ կազմակերպության բանկային հաշիվները, ֆրանսիական կողմի կարծիքով, ապօրինի կալանվել էին: Սա տեղի է ունեցել, չնայած առեւտրի ներկայացուցչությունը Վիեննայի կոնվենցիայով պաշտպանված է: Դրանից բացի, ՌԴ իշխանությունները երկրից արտաքսել էին կազմակերպության տնօրենին, որը դիվանագիտական անձնագիր ունի:

Ըստ որում դիվանագետները հստակեցրել են, որ Business France-ը հետագայում եւս Ռուսաստանի տարածքում գործունեություն կիրականացնի, սակայն արդեն «հասարակական գործընկերների վրա հենվելով, որ ապահովի ծառայությունների ժառանգորդությունը, որը Ֆրանսիան մտադիր է նրանց տրամադրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ