Հայտնի է այսօր՝ հուլիսի 16-ին, Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկում տեղի ունեցած փլուզման հետեւանքով մահացածի ինքնությունը:
Նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մահացածը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական եւ էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանն էր:
Նշենք, որ այսօր փլուզվել էր Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքի՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճակատային հատվածի քիվը, ինչի հետեւանքով կա մեկ զոհ եւ 2 վիրավոր: