News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով հուլիսի 17-ին Մոսկվա կմեկնեն  ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը:

Մոսկվայից հայ զինծառայողները կմեկնեն մրցումների անցկացման վայրեր`  Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Պենզա, Սանկտ Պետերբուրգ, Նոգինսկ, Բրեստ:

«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում կայանալիք «Ընկերակցության մարտիկ» մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Տպել
Ամենաշատ