News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի նեղ կազմով հանդիպումը, որը տեւել է 2 ժամ 10 րոպե, ավարտվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախապես արձանագրությամբ դեմ առ դեմ հանդիպմանը հատկացված էր 1,5 ժամ:

Այնուհետեւ, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ընդլայնված կազմով բանակցությունները, որը, պայմանավորվածության համաձայն, կտեւի 1 ժամ 45 րոպե:

Հելսինկիում գագաթնաժողովը Պուտինի եւ Թրամփի առաջին լիամասշտաբ հանդիպումն է բազմակողմ միջազգային համաժողովների շրջանակից դուրս: Այն ընթանում է Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ