News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետք է արմատապես կրճատել ընտրագրավի շեմը, քանի որ ընտրագրավի բարձր շեմ սահմանելով ստեղծվում է մի վիճակ, երբ ընտրություններին կարող են մասնակցել բիզնեսի հետ լուրջ կապեր ունեցող ուժերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարությունը ընտրական փոփոխությունների հարցով վարչապետին կից հանձնաժողովի նիստում հայտարարել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:

«Մեր երկրում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, որով բոլորս ենք ոգեւորված: Այդ փոփոխությունների պատասխանատուն ներկայիս կառավարությունն է, որի խնդիրն է, եթե հնչեցնում ենք ժողովրդավարություն, հեղափոխություն բառերը, առաջիկա ընտրությունների համար ապահովենք նման պայմաններ»,- ասաց Զախարյանը՝ նկատելով, որ եթե ընտրագրավի բարձր շեմը պահպանվի, ընթանալու են գումարի ընտրություններ, ոչ թե գաղափարների:

Զախարյանը, մասնավորապես, առաջարկեց, որ ԱԺ ընտրությունների համար սահմանել գրավը 3 միլիոն դրամ, ՏԻՄ ընտրությունների համար՝ 2 միլիոն, մինչդեռ հիմա ընտրագրավը ԱԺ ընտրությունների ժամանակ 10 մլն դրամ է:

Զախարյանն առաջարկեց նաեւ հանել վճարովի եթերը, քանի որ պետությունը պետք է կարողանա ապահովել այնպիսի բանավեճային մշակույթ, որ վճարովի եթերի կարիք չլինի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ