News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ նախնական տվյալներով, Երևանի Արշակունյաց պող. 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է նշված շինության տանիքի դիմային հատվածի քարե քիվը, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԱՆ Փորձագիտական կենտրոնի աշխատակիցներ Արայիկ Դավթի Կարապետյանը, Մուշեղ Ֆելիքսի Հարությունյանը, Գրիգոր Սողոմոնի Մարտիրոսյանը և տեղափոխվել բժշկական կենտրոն։  Արայիկ Դավթի Կարապետյանը, առանց գիտակցության գալու, «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատատեխնիկական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր  փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջոն Լենոնի մարդասպանը կրկին հավակնում է վաղաժամկետ պայմանական ազատմանը
2000 թվականին, դատավճռի օրվանից քսան տարի անց, Չեփմանը ներման եւ վաղաժամկետ պայմանական ազատման մասին դիմում ներկայացնելու...
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ձերբակալել են Եվրոպայի ամենափնտրվող հանցագործներից մեկին
Ռումինական իշխանությունները նրան որոնում են ռումինացի կանանց սեռական շահագործման նպատակով...
Մեքսիկայի իշխանությունները 1.56 մլն դոլար են խոստանում Էլ Մենչո թմրաբարոնի մասին տեղեկության համար
Նրա «Jalisco Nueva Generacion» կարտելը համարվում է ամենահզորներից մեկը, որը աշխատում է Միացյալ Նահանգներում, Լատինական Ամերիկայում....
Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. ընկերությունում տարակուսած են
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաստատում է տեղեկությունը, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են...
Դիմակավորված անձինք Հարավկովկասյան երկաթուղի են մտել
Ըստ տեղեկությունների՝ ՊԵԿ-ը ստուգումներ է կատարել Հարավկովկասյան երկաթուղիներում
«Վստրեչի ապերի» մասին ոստիկանության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. փաստաբաններ
Հաղորդագրությունն իր մեջ ներառում է նաեւ իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ...
Partner news