News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


IDBank-ը 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին ընդառաջ հանդես եկավ ֆուտբոլասերների համար հերթական հետաքրքիր առաջարկով (ֆոտոռեպորտաժ): Հուլիսի 15-ին բանկը բացօթյա IDBank FanZone-ում (Երեւանի Անգլիական այգում) կազմակերպեց մրցույթ-վիճակահանություն, որի մասնակիցները՝ FanZone այցելած ֆուտբոլի երկրպագուները, շահեցին ֆուտբոլային թեմատիկայով հաճելի նվերներ:

«Մեկ ամիս շարունակ Անգլիական այգում տեղադրված էր բանկի բացօթյա հարմարավետ տաղավարը՝ IDBank FanZone-ը, որտեղ ֆուտբոլասերների հետ միասին դիտում էինք աշխարհի առաջնության բոլոր խաղերը, եւ ամեն օր, ամեն խաղից առաջ հետաքրքիր նախաձեռնություններով, խաղարկություններով եւ նվերներով էինք հանդես գալիս: Եզրափակիչը նույնպես բացառություն չէ»,- NEWS.am-ի հետ զրույցում IDBank-ի մարքեթինգի եւ հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պատասխանատու Տաթեւիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վիճակահանության արդյունքում 10 հաջողակները կկարողանան շահել ֆուտբոլային թեմատիկայով տասը նվեր-փաթեթներ: Բանկը նաեւ կազմակերպել էր երկրորդ խաղարկությունը. յուրաքանչյուր ցանկացող, այցելելով fanzone.idbank.am կայք եւ նշելով որեւէ թիմի հնարավոր հաղթանակը, ճիշտ գուշակելու դեպքում բանկի կողմից նույնպես ստանում է նվեր-փաթեթներ:

«Ուրախ տրամադրություն, բարձր երաժշտություն, ֆուտբոլային կրքեր. IDBank-ն այս նախաձեռնությամբ փորձել է Հայաստանում նույնպես հետաքրքիր ֆուտբոլային միջավայր եւ տոն ստեղծել մեր քաղացիների համար եւ բացօթյա ֆան-գոտիների մշակույթը շարունակական դարձնել: Աշխարհում առհասարակ շատ ընդունված պրակտիկա է ցանկացած մեծ սպորտային միջոցառումից առաջ կազմակերպել նմանատիպ բացօթյա ֆան-գոտիներ»,- ասաց բանկի ներկայացուցիչը:

Նա նշեց, որ IDBank FanZone այցելող ֆուտբոլասերները շատ ակտիվ են եղել ամբողջ ամսվա ընթացքում. յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպման ժամանակ նրանց թիվը 400-ից 500 է եղել: 

«Մուտքը ազատ էր. բոլոր ցանկացողները կարող էին գալ բացօթյա ֆան-գոտի՝ ֆուտբոլ դիտելու համար՝ առանց որեւէ տոմսի կամ վճարների: Կարծում եմ՝ սա ավելի հետաքրքիր եւ նախընտրելի տարբերակ է, քան փակ սրճարաններում խաղը դիտելը»,- ասաց Տաթևիկ Հովհաննիսյանը: 

Նա ասաց, որ միջոցառման իմաստը հանրային նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերը խրախուսելն է, եւ բանկը պատրաստվում է նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալ մինչեւ տարեվերջ:

«Մենք չենք ցանկանում սահմանափակվել ավանդական բանկային պրոդուկտներով, նախընտրում ենք նաեւ նմանատիպ ակցիաներով ներկայանալ մեր հաճախորդներին»,- հավելեց Տաթեւիկ Հովհաննիսյանը: 

Նշենք, որ IDBank-ը հատուկ ֆուտբոլասերների համար հունիսի 14-ից հուլիսի 15-ը Երեւանի Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի անվան թատրոնի հարեւանությամբ) կազմակերպել էր բացօթյա FanZone, որտեղ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերը։

Հիշեցնենք, որ «Անելիք բանկ» ՓԲԸ-ն մայիսի 30-ին հայտարարեց ռեբրենդինգի մասին եւ ներկայացրեց նոր ապրանքանիշ՝ IDBank-ը:

Բանկը Հայաստանի շուկայում գործում է 1990 թվականի հոկտեմբերից: Բանկի նոր բաժնետիրոջ՝ ի դեմս կիպրական FISTOCO LTD ընկերության (Վարդան Դիլանյան)՝ 59.68 տոկոս բաժնեմաս մասնակցությամբ, նախկին 100 տոկոսի բաժնետեր լիբանանյան CreditBank S.A.L բանկի (Թարեք Յ. Խալիֆե) բաժնեմասը կրճատվել է մինչեւ 40.32 տոկոս: Բանկի մասնաճյուղային ցանցում ներառված է 14 ստորաբաժանում, որից 8-ը մայրաքաղաքում են, 6-ը՝ մարզերում:

Տպել
Ամենաշատ