News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններն անցել են անկեղծ ու գործնական մթնոլորտում, ես դրանք համարում եմ հաջող եւ օգտակար: Հելսինկիում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հիմնական հարցերը: Պուտինը խոստովանել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են դժվար փուլում, սակայն այդ դժվարություններն օբյեկտիվ պատճառներ չունեն:

«Սառը պատերազմի դարաշրջանն այլեւս անցյալում է...Այսօր Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները այլ մարտահրավերների  են բախվում. դրանք միջազգային անվտանգության մեխանիզմների վտանգավոր ապակայունացումն է, տարածաշրջանային ճգնաժամերը, ահաբեկչության սպառնալիքների եւ անդրսահմանային հանցագործությունների, կրիմինալիտետի տարածումը, համաշխարհային տնտեսության աճող խնդիրները, բնապահպանական եւ այլ ռիսկեր: Այս ամենը կարելի է հաղթահարել միայն միավորված ջանքերով»,- ասել է Պուտինը` հույս հայտնելով, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը կկարողանան փոխըմբռնման հասնել նշված հարցերի շուրջ: Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել վերականգնել հարաբերությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ