News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Վաշինգթոն անհրաժեշտ բոլոր գումարելիներն ունեն Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ համագործակցության համար եւ կարող են առաջատարությունը ստանձնել Սիրիայում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն աջակցության հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն, անկասկած, կարող են այս հարցում առաջատարությունը ստանձնել եւ հումանիտար ճգնաժամի հաղթահարման փոխգործակցություն կազմակերպել, օգնել իրնց հայենի օջախներ փախստականների վերադարձին:

Նա նաեւ նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի Սիրիայում կարգավորման ժամանակ հաշվի առնվեն Իսրայելի շահերը: Նա նշել է, որ Սիրիայի հարավում ահաբեկիչներին ջախջախելուց հետո Գոլանի բարձունքներում իրավիճակը «պետք է լիովին համապատասխանի իսրայելական եւ սիրիական զորքերի բաժանման մասին 1974 թվականի համաձայնագրին», ինչը թույլ կտա վերադարձնել տարածաշրջանի անդորրը եւ հուսալիորեն ապահովել Իսրայելի անվտանգությունը:

«Պարոն նախագահը [Թրամփը] այսօր այս հարցին հատուկ ուշադրություն է դարձրել: Ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանը շահագրգռված է նման զարգացմամբ եւ կհետեւի հենց այսպիսի դիրքորոշման»,- ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ