News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ես չեմ ընդունում Արամ Սարգսյանի թեկնածությունը, քանի որ ԵԿՄ նախագահի թեկնածուն պետք է լինի պատերազմին մասնակցած մարդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելուն:

«Ես չեմ ընդունում Արամ Սարգսյանի թեկնածությունը, քանի որ ԵԿՄ նախագահը պետք է լինի պատերազմի միջով անցած տղա, որպեսզի հասկանա պատերազմ անցածների հոգեբանությունը, խնդիրները եւ այլն: Ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ»,- ասաց նա:

Վոլոդյա Ավետիսյանի կարծիքով՝ տարիներ շարունակ ԵԿՄ-ն օգտագործվել է անձնական շահերի համար եւ հիմա նորից նույն բանն է կրկնվում:

«Այժմ էլ Երկրապահը ցանկանում են օգտագործել իրենց նեղ անձնական շահերի համար: Հիմա ունենք պետություն, որը կարող է կազմակերպել ԵԿՄ-ի բոլոր գործառույթները եւ, իմ կարծիքով, ԵԿՄ-ն պետք է լուծարել»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին տեղի էր ունեցել ԵԿՄ վարչության նիստ, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրվել էր ԵԿՄ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սեպտեմբերին ԵԿՄ արտահերթ համագումար կլինի:

Տպել
Ամենաշատ